пятница, 25 июля 2014 г.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Այն բաղկացած է երկու մեծ սրահներից` սպորտային և համերգային:


Համալիրը պաշտոնական 2 բացում ունեցավ: Նախ, 1983 թ.-ին տեղի ունեցավ սպորտային հատվածի բացումը: Բացման ժամանակ ամբողջ քաղաքը ցնծում էր: Իրականացել էր Երևանցիների երազանքը` ունենալ լավագույն համալիրը ԽՍՀՄ-ում: Ուրախությունը ոչ միայն բուն երազանքի հետ էր կապված: Վերջապես միասնական ուժերով կառուցվեց մի հսկա շենք, որը կարծես հայի միասնականության դրսևորումն էր:



Համազգային ուրախությունը երկար չտևեց: 1984 թ.-ին հրդեհ բռնկվեց Մարզահամերգային համալիրի համերգային հատվածում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները:


Չարագույժ հրդեհի մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին ամբողջ Երևանում: Հարյուրավոր մարդիկ շտապում էին դեպի Ծիծեռնակաբերդի բլուր` Մարզահամերգայինը կրակի ճիրաններից փրկելու համար: Կրակը մարվեց: Կրակի հասցրած վնասը մեծ էր: Հրդեհի մեղավորներն էին 2 մահացած բանվորները, ովքեր աշխատանքի ժամանակ անզգուշությամբ կրակ էին առաջացրել:


Երեկոյան հեռուստատեսությամբ խոսեց Կարեն Դեմիրճյանը և խոստացավ կարճ ժամանակում վերացնել հրդեհի պատճառած վնասները և կատարել համալիրի բացումը:


Մարզահամերգային համալիրի պաշտոնական և հանդիսավոր բացումը տեղի ունեցավ նույն 1984 թվականին: Քաղաքում մի մեծ տոն էր: Ինքնատիպ շինությունը դուր եկավ և' Երևանաբնակներին, և' մայրաքաղաքի հյուրերին:


Ահռելի մեծ է համալիրի ճարտարապետական արժեքը: Կառուցումը շատ բարդ է իրականացվել: Այս շենքը գրեթե չունի ուղիղ պատեր: Այն կիսակլոր է, և ինչը ավելի դժվարացրեց շինարարությունը` գտնվում է անհարթ բլրի վրա: Գլխավոր մուտքը զարդարված է տուֆակերտ զարդանախշերով, ինչը ավելի է գեղեցկացնում  կառույցը:

















Комментариев нет:

Отправить комментарий