воскресенье, 8 декабря 2013 г.

Երևանյան առաջին ձյունը

Այս տարի Երևանում առաջին ձյունը տեղաց դեկտեմբերի առաջին շաբաթվա ավարտին:Առավոտյան երևանցիները արթնացան և տեսան գեղեցիկ սպիտակ սավան, որը պարուրել էր մեր սիրելի քաղաքամայրը:Այս ձյունը գեղեցիկ տեսարան հաղորդեց մեր քաղաքին և ամբողջացրեց երևանցիների ձմեռային տրամադրությունը:Ձեզ եմ ներկայացնում ձմեռային առաջին ֆոտոշարքը` արված մեր սիրելի քաղաքի փողոցներում:


суббота, 9 ноября 2013 г.

Միկրոավտոբուսային երթուղիներ





















Հ  1

   Նյութի աղբյուր՝  www.yerevan.am



 Ձեզ եմ ներկայացնում այժմ գործող Երևանի ներքաղաքային
 կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Միկրոավտոբուսային 
երթուղիների ցանկը: Նշեմ, որ Երևանի քաղաքապետարանը 
վերջերս է հաստատել այս Երթուղային ցանցը:



ԷՐԵԲՈՒՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ - ՀԱԹ

Էրեբունի օդանավակայան (ս.կ.) - Արշակունյաց - Բագրատունյաց պ-ներ - Սեμաստիայի - Րաֆֆու - Շերամի - Օհանովի - Զոր. Անդրանիկի փ-ներ - ՀԱԹ (վ.կ): Հետադարձը` նույն ուղեգծով:

Հ  2

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  ՄԱՐԶԱԴԱՇՏ

Ուռուցքաμանության ինստիտուտ (ս.կ.) - Ֆանարջյան - Ուլնեցու - Ներսիսյան փն եր - Ազատության - Կոմիտասի պ-ներ - Կասյան փ. - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Կորյունի - Չարենցի փ-ներ - Սայաթ-Նովայի պ. - Ալ.Մանուկյան - Վարդանանց փ-ներ - ՙՀանրապետական՚ մարզադաշտ (վ.կ): Հետադարձը` նույն ուղեգծով:

Հ  3

15-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ - ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԿՐԹ. ՀԱՄԱԼԻՐ

15-րդ թաղ. (ս.կ.) - Բաշինջաղյան - Մարգարյան - Հալաμյան - Կիևյան - Կասյան փ-ներ - Կոմիտասի պ. - Փափազյան - Ա.Խաչատրյան - Ռիգայի փ-ներ - ՌուսՀ այկական համալսարան - Ռիգայի - Արղության - Մալխասյանց - Մամիկոնյանց փ-ներ -Ինֆորմատիկայի կրթ. համալիր (վ.կ): Հետադարձը` նույնը մինչև Բաշինջաղյան - Մազմանյան - Գևորգ Չաուշի - Մելքումովի - Բեկնազարյան - 15-րդ թաղ.

Հ  4

ԶԵՅԹՈՒՆՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ

Զեյթուն (ս.կ.) - Պ.Սևակի փ. - Ազատության - Կոմիտասի պ-ներ - Կասյան փ. - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - ՙՀաղթանակ՚ կ-ջ - Աթենքի փ. - ՙՀրազդան՚ մարզադաշտ (վ.կ): Հետադարձը` նույն ուղեգծով:

Հ  5

ԱՎԱՆ - ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍ

Ավան (Դուրյան թաղամաս) (ս.կ.) - Սաֆարյան -Մարշալ Բաբաջանյան - Աճառյան - Ռուμինյանց - Դ.Անհաղթի փ-ներ - Կոմիտասի պ. - Կասյան - Կիևյան - Հալաբյան - Մարգարյան - Ֆուչիկի -Մելքումովի փ-ներ - Նորաշեն թաղամաս (վ.կ): Հետադարձը` նույն ուղեգծով:

понедельник, 14 октября 2013 г.

Էրեբունի - Երևան 2795: Շինությունների մանրակերտերի ցուցադրություն

Հոկտեմբերի 12-ին քաղաքի բազմաթիվ մասերում անցկացված ցուցադրությունների շարքում հատկապես առանձնանում էր Կասկադի տարածքում անցկացված Երևանյան շինությունների մանրակերտերի ցուցադրությունը: Ոչ ոք անտարբեր չէր անցնում այս տարածքով: Բոլոր մանրակերտերը շատ իրական էին ստացվել: 


воскресенье, 13 октября 2013 г.

Էրեբունի - Երևան 2795: Ռետրո մեքենաների ցուցադրություն

Արդեն ավանդական է դարձել Երևանի տոնին կազմակերպվող ռետրո մեքենաների ցուցադրությունը: Այս տարի այն մեկնարկեց ժամը 13.30 ին և շարունակվեց մինչ երեկո: Մաշտոցի պողոտայի երկայնքով շարված էին հին մեքենաները: Ներկայացված էր 35 հնաոճ մեքենա, որոնցից ամենահինը 1935 թվականին է արտադրվել: Ցուցադրությանը մասնակցեցին ոչ միայն երևանաբնակ, այլ նաև մարզերից ժամանած մեքենատերերը: Անցորդները ոչ միայն հնարավորություն ունեին մեքենաների մոտ լուսանկարվելու, այլ նաև նստելու և ծանոթանալու մեքենաների ինտերիերներին:


Էրեբունի - Երևան 2795: iԵրևան ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն

Էրեբունի - Երևան 2795 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում առաջին անգամ անցկացվեց << iԵրևան >> ֆեյսբուքյան լուսանկարների մրցույթ: Մրցույթի շրջանակներում ցանկացած ֆեյսբուքյան օգտատեր կարող էր Երևանին վերաբերվող իր կողմից արված լուսանկարը ուղարկել մրցույթի էջին: Մրցույթը տևեց 3 օր: Մասնակցեցին շուրջ 75 օգտատեր: Ամենաշատ լայքեր հավաքած 3 մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով, իսկ մնացած մասնակիցները` խրախուսական նվերներով: Շնորհավորում եմ հաղթողներին և բոլոր մասնակիցներին:


суббота, 12 октября 2013 г.

Էրեբունի - Երևան 2795

Երևանում արդեն ավանդույթ է դարձել Երևանի հիմնադրման տոնը նշել մեծ շուքով: Այս տարին նույնպես բացառություն չէր: Տոնական միջոցառումների մեծ մասը տեղի ունեցան հոկտեմբերի 12- ին: Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված էին մեծ և փոքր բեմեր: Ամենուրեք տիրում էր ուրախ, տոնական տրամադրություն: Տոնական մթնոլորտը ավելի գեղեցիկ էին դարձնում երևանցիները` իրենց ժպտերես ներկայությամբ: Միջոցառումները սկսվեցին վաղ առավոտյան և ավարտվեցին ուշ երեկոյան տեղի ունեցած գալա համերգով:


суббота, 21 сентября 2013 г.

Ավտոբուսային երթուղիներ

Նյութի աղբյուր՝  www.yerevan.am


  Ձեզ եմ ներկայացնում այժմ գործող Երևանի ներքաղաքային
 կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Ավտոբուսային 
երթուղիների ցանկը: Նշեմ, որ Երևանի քաղաքապետարանի 
նախատեսված Երթուղային ցանցով պետք է ավելանան 
ավտոբուսային երթուղիները  և զուգահեռ նվազեն 
միկրոավտոբուսային երթուղիները:

 1
 ԷՐԵԲՈՒՆՈՒ ԶԱՆԳՎԱԾ - ԶԵՅԹՈՒՆ

Էրեբունու զ/ծ (ս.կ.) - Խաղաղ Դոնի - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեμունու փ-ներ - Արցախի - Տ.Մեծի պ-ներ - Հանրապետության հր. - Ամիրյան փ. - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ. - Կոմիտասի - Ազատության պ-ներ - Պ.Սևակի - Դրոյի - Զեյթունի 5-րդ - Լեփսիուսի փն եր - Զեյթուն (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով:


 3
ՀԱԹ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ 

ՀԱԹ (ս.կ.) - Ա.Բաμաջանյան - Րաֆֆու - Սեμաստիայի - Լենինգրադյան - Կիևյան - Կասյան փ-ներ - Կոմիտասի պ. - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Մուրադյան - Դավիթ Բեկի - Ավետիսյան - Վիլնյուսի փ-ներ - Նոր Նորքի 9-րդ զ/ծ (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով:

 4
ԼՈՒԿԱՇԻՆԻ ՓՈՂՈՑ - ՙՓԵԹԱԿ՚ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Լուկաշինի փ. (ս.կ.) - Մարտիրոսյան - Գ.Հասրաթյան - Լենինգրադյան - Կիևյան - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Կորյունի - Չարենցի փ-ներ - Սայաթ Նովայի պ. - Ալ.Մանուկյան - Եր.Քոչարի փ-ներ - Տ.Մեծի պ. - Քրիստափորի փ. - Աշակունյաց պ. - Գ.Նժդեհի - Սևանի փ-ներ- ՙՓեթակ՚ ա/կ ( վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով:

 5
ՋՐՎԵԺ - ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ

Ջրվեժ (ս.կ.) - Քոչինյան - Թևոսյան - Հովհաննիսյան - Բակունցի - Գյուլիքեխվյան փ-ներ - Գայի - Մյասնիկյան պ-ներ - Աբովյան պուր. - Աբովյան - Մոսկովյան փ-ներ - Մաշտոցի պ.- ՙՀաղթանակ՚ կ/ջ - Ծով.Իսակովի պ. - Կենտրոնական ավտոկայան (վ.կ): Հետադարձը` նույն ուղեգծով: