пятница, 25 июля 2014 г.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Այն բաղկացած է երկու մեծ սրահներից` սպորտային և համերգային:


Համալիրը պաշտոնական 2 բացում ունեցավ: Նախ, 1983 թ.-ին տեղի ունեցավ սպորտային հատվածի բացումը: Բացման ժամանակ ամբողջ քաղաքը ցնծում էր: Իրականացել էր Երևանցիների երազանքը` ունենալ լավագույն համալիրը ԽՍՀՄ-ում: Ուրախությունը ոչ միայն բուն երազանքի հետ էր կապված: Վերջապես միասնական ուժերով կառուցվեց մի հսկա շենք, որը կարծես հայի միասնականության դրսևորումն էր:

пятница, 11 июля 2014 г.

Մայր Հայաստան հուշահամալիր


Մայր Հայաստանը հուշարձան-համալիր է, որը կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի: Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 


Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրությամբ պղնձե կոփածո արձանը: 1951թ. հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի: 1962թ. Իոսիֆ Ստալինի արձանը հանվեց: 1967թ. տեղադրվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո << Մայր Հայաստան >> արձանը:

вторник, 1 июля 2014 г.

Թումանյանի անվան այգի


Դրսում ամառային ուրախ տրամադրություն է: Այս շոգ ամռանը բոլորը շտապում են այնտեղ, ուր կարելի է զովանալ, հանգստանալ և մի փոքր ուրախանալ: Հանգստի յուրահատուկ և հաճելի վայր է Թումանյանի անվան այգին: Սա մի հսկա տարածք է, որտեղ իրենց հանգիստը կգտնեն բոլոր տարիքի մարդիկ: Ձեզ եմ ներկայացնում ամառային ֆոտոշարք` արված Թումանյանի անվան այգում:


Այգին գտնվում է Կիևյան կամրջի հարևանությամբ և ձգվում է Հալաբյան փողոցի երկայնքով: Թումանյանի այգին հիմնվել է 1970թ.` մեծն պոետ Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ: 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը: