понедельник, 14 октября 2013 г.

Էրեբունի - Երևան 2795: Շինությունների մանրակերտերի ցուցադրություն

Հոկտեմբերի 12-ին քաղաքի բազմաթիվ մասերում անցկացված ցուցադրությունների շարքում հատկապես առանձնանում էր Կասկադի տարածքում անցկացված Երևանյան շինությունների մանրակերտերի ցուցադրությունը: Ոչ ոք անտարբեր չէր անցնում այս տարածքով: Բոլոր մանրակերտերը շատ իրական էին ստացվել: 


воскресенье, 13 октября 2013 г.

Էրեբունի - Երևան 2795: Ռետրո մեքենաների ցուցադրություն

Արդեն ավանդական է դարձել Երևանի տոնին կազմակերպվող ռետրո մեքենաների ցուցադրությունը: Այս տարի այն մեկնարկեց ժամը 13.30 ին և շարունակվեց մինչ երեկո: Մաշտոցի պողոտայի երկայնքով շարված էին հին մեքենաները: Ներկայացված էր 35 հնաոճ մեքենա, որոնցից ամենահինը 1935 թվականին է արտադրվել: Ցուցադրությանը մասնակցեցին ոչ միայն երևանաբնակ, այլ նաև մարզերից ժամանած մեքենատերերը: Անցորդները ոչ միայն հնարավորություն ունեին մեքենաների մոտ լուսանկարվելու, այլ նաև նստելու և ծանոթանալու մեքենաների ինտերիերներին:


Էրեբունի - Երևան 2795: iԵրևան ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն

Էրեբունի - Երևան 2795 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում առաջին անգամ անցկացվեց << iԵրևան >> ֆեյսբուքյան լուսանկարների մրցույթ: Մրցույթի շրջանակներում ցանկացած ֆեյսբուքյան օգտատեր կարող էր Երևանին վերաբերվող իր կողմից արված լուսանկարը ուղարկել մրցույթի էջին: Մրցույթը տևեց 3 օր: Մասնակցեցին շուրջ 75 օգտատեր: Ամենաշատ լայքեր հավաքած 3 մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով, իսկ մնացած մասնակիցները` խրախուսական նվերներով: Շնորհավորում եմ հաղթողներին և բոլոր մասնակիցներին:


суббота, 12 октября 2013 г.

Էրեբունի - Երևան 2795

Երևանում արդեն ավանդույթ է դարձել Երևանի հիմնադրման տոնը նշել մեծ շուքով: Այս տարին նույնպես բացառություն չէր: Տոնական միջոցառումների մեծ մասը տեղի ունեցան հոկտեմբերի 12- ին: Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված էին մեծ և փոքր բեմեր: Ամենուրեք տիրում էր ուրախ, տոնական տրամադրություն: Տոնական մթնոլորտը ավելի գեղեցիկ էին դարձնում երևանցիները` իրենց ժպտերես ներկայությամբ: Միջոցառումները սկսվեցին վաղ առավոտյան և ավարտվեցին ուշ երեկոյան տեղի ունեցած գալա համերգով: