понедельник, 8 декабря 2014 г.

Գիշերային Երևան

Գեղեցիկ է Երևանը  մանավանդ գիշերով: Իրոք որ մեր քաղաքը գեղեցիկ է օրվա ցանկացած ժամի և ցանկացած եղանակին: Այն չի դադարում իր ընթացքը և ակտիվությունը օրը 24 ժամ: Այս քաղաքը լի է գույներով հատկապես գիշերային ժամերին: Մեզ մնում է միայն քայլել փողոցներով և վայելել գիշերային Երևանի խաղաղ ընթացքը:


понедельник, 24 ноября 2014 г.

Աշնանային ֆոտոշարք

Անձրև: Մշուշ: Տերևաթափ: Մեղմ քամի: Տերյանական մեղեդիներ: Ահա աշնան բնորոշ գծերը: Ոսկեգույնը պարուրում է քաղաքը և ստիպում մեզ ևս մեկ անգամ ժպտալ և հաջողություն մաղթել ջերմ արեգակին: Եղանակը դուրս է կանչում չորս պատերի արանքից և թողնում քեզ զգալ աշնան հաճելի բույրը: Ներկայացնում ենք փոքրիկ աշնանային ֆոտոշարք ...


пятница, 25 июля 2014 г.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Այն բաղկացած է երկու մեծ սրահներից` սպորտային և համերգային:


Համալիրը պաշտոնական 2 բացում ունեցավ: Նախ, 1983 թ.-ին տեղի ունեցավ սպորտային հատվածի բացումը: Բացման ժամանակ ամբողջ քաղաքը ցնծում էր: Իրականացել էր Երևանցիների երազանքը` ունենալ լավագույն համալիրը ԽՍՀՄ-ում: Ուրախությունը ոչ միայն բուն երազանքի հետ էր կապված: Վերջապես միասնական ուժերով կառուցվեց մի հսկա շենք, որը կարծես հայի միասնականության դրսևորումն էր:

пятница, 11 июля 2014 г.

Մայր Հայաստան հուշահամալիր


Մայր Հայաստանը հուշարձան-համալիր է, որը կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի: Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 


Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրությամբ պղնձե կոփածո արձանը: 1951թ. հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի: 1962թ. Իոսիֆ Ստալինի արձանը հանվեց: 1967թ. տեղադրվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո << Մայր Հայաստան >> արձանը:

вторник, 1 июля 2014 г.

Թումանյանի անվան այգի


Դրսում ամառային ուրախ տրամադրություն է: Այս շոգ ամռանը բոլորը շտապում են այնտեղ, ուր կարելի է զովանալ, հանգստանալ և մի փոքր ուրախանալ: Հանգստի յուրահատուկ և հաճելի վայր է Թումանյանի անվան այգին: Սա մի հսկա տարածք է, որտեղ իրենց հանգիստը կգտնեն բոլոր տարիքի մարդիկ: Ձեզ եմ ներկայացնում ամառային ֆոտոշարք` արված Թումանյանի անվան այգում:


Այգին գտնվում է Կիևյան կամրջի հարևանությամբ և ձգվում է Հալաբյան փողոցի երկայնքով: Թումանյանի այգին հիմնվել է 1970թ.` մեծն պոետ Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ: 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը:

четверг, 12 июня 2014 г.

Հին Երևանի քարե վկաները


Շրջելով Երևանի փողոցներով մենք տեսնում ենք տարբեր դարերի շինություններ: Այս քաղաքում կողք կողքի կտեսնեք 19-րդ 20-րդ և 21-րդ դարի բազմաթիվ շինություններ: Այս ֆոտոշարքում կներկայացնենք մեր քաղաքի ամենահին քարե բնակիչներին, որոնք կառուցվել են դեռևս 19 դարում և 20 դարասկզբին:


Շենքերից որոշները պահպանվել են, որոշները անցել են պատմության գիրկը, իսկ որոշները գտնվում են վթարային վիճակում:

суббота, 24 мая 2014 г.

Մոսկովյան պուրակ


Մոսկովյան պուրակը գտնվում է Կենտրոն համայնքում: Այն սկիզբ է առնում Կորյունի փողոցից և ձգվելով Գևորգ Քոչարի փողոցի երկայնքով, ավարտվում է Երևանցիների շատ սիրելի Առագաստ սրճարանի մոտ:


Այս պուրակը ծնվել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի փոխգործակցության արդյունքում:

пятница, 9 мая 2014 г.

Հանրապետության հրապարակ


Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցն է, շքերթների և ժողովրդական հավաքույթների անկացման վայրն է, նաև տրանսպորտային կարևոր հանգույց: 


Ստեղծվել է ըստ Ալեքսանդր Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագծի:Կառուցապատվել է 1926-1958թթ.: 

вторник, 6 мая 2014 г.

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգի


Դավիթ Անհաղթի զբոսայգին գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում:


Այգու մուտքի առջև տեղադրված է Դավիթ Անհաղթի հուշարձանը: 
Այն տեղադրվել է 1985 թվականին: 
Ճարտարապետ` Էդուարդ Սաֆարյան
Քանդակագործ` Սերժ Մեհրաբյան

среда, 23 апреля 2014 г.

Վարդավառի (Թոխմախի) լիճ


Թոխմախան գյոլ կամ Թոխմախ լիճ կոչվող արհեստական ջրամբարը 
կառուցվել է մ.թ.ա. VIIIդ.։ Թոխմախան լճի մակերեսը կազմում է 8 հա։ Խորհրդային 
տարիներին այն կոչվել է «Կոմերիտմիության», իսկ 2000 թվականից՝ 
«Վարդավառի»


1578թ. Երևանի «Թոքմաք» կամ «Թոխմախ» մականունով Մահմադ կամ 
Մահմմադ խանն այն վերանորոգել է և անվանադիր դարձել լճակին։ Ավանդության 
համաձայն՝ լսելով գեղեցկուհի Աբու-Հայաթի ինքնասպանության լուրը` նրա 
փեսացու Թոքմաք խանն իրեն նետել է այս լիճը ու խեղդվել, որից հետո լիճը կոչվել է 
Թոխմախան գյոլ։

суббота, 19 апреля 2014 г.

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի


Կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։


Այն եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սուրբ Տրդատ թագավորի և Սուրբ Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։

воскресенье, 13 апреля 2014 г.

четверг, 10 апреля 2014 г.

Տրոլեյբուսային երթուղիներ

Նյութի աղբյուր` www.yerevan.am


Ստորև ներկայացված են Երևանում ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Տրոլեյբուսային երթուղիների ցանկը: Նշեմ, որ ըստ Երևանի Քաղաքապետարանի կողմից մշակված երթուղային նոր ցանցի, նախատեսվում է ավելացնել տրոլեյբուսային երթուղիների քանակը` դրանք հասանելի դարձնելով նաև այն թաղամասերում, ուր էլեկտրատրանսպորտը բացակայում է:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՐԱՊԱՐԱԿ - ՋՐՎԵԺ


Գ. Նժդեհի հրապարակ (սկ. կ.) - Գ. Նժդեհի փող. - Արշակունյաց պող. - Գր. Լուսավորչի փող. - Մաշտոցի պող. - Կորյունի - Չարենցի փող-ներ (Չարենցի փող.՝ շրջադարձ) - Հերացու փող. - Մյասնիկյան - Գայի պող-ներ - Թևոսյան փող. - Ջրվեժ (վերջ. կ.):
Հետադարձը` նույնը մինչև Հերացու - Կորյունի փող-ներ - Մաշտոցի պող. - շարունակությունը՝ նույն ուղեգծով մինչև Արշակունյաց պող. - Աշխատանքի հրապարակ - Բագրատունյաց պող. - Գ. Նժդեհի հր.:

среда, 9 апреля 2014 г.

Գարեգին Նժդեհի հրապարակ



1959թ.-ի ապրիլի 30-ին բացվեց Շենգավիթ համայնքի կենտրոնական հրապարակը, որը մինչև 1991թ. կոչվել է Սուրեն Սպանդարյանի անունով: 1990 թվականին այստեղ կանգնեցվել է Սուրեն Սպանդարյանի արձանը: 1991 թվականից այս հրապարակը և մետրոպոլիտենի կայարանը վերանվանվեցին Գարեգին Նժդեհի անվամբ:


Արձանը.  Հասարակական-քաղաքական գործիչ, գրաքննադատ, լրագրող Սուրեն Սպանդարյանի արձանը տեղադրվել է 1990 թվականին: