понедельник, 8 декабря 2014 г.

Գիշերային Երևան

Գեղեցիկ է Երևանը  մանավանդ գիշերով: Իրոք որ մեր քաղաքը գեղեցիկ է օրվա ցանկացած ժամի և ցանկացած եղանակին: Այն չի դադարում իր ընթացքը և ակտիվությունը օրը 24 ժամ: Այս քաղաքը լի է գույներով հատկապես գիշերային ժամերին: Մեզ մնում է միայն քայլել փողոցներով և վայելել գիշերային Երևանի խաղաղ ընթացքը:


понедельник, 24 ноября 2014 г.

Աշնանային ֆոտոշարք

Անձրև: Մշուշ: Տերևաթափ: Մեղմ քամի: Տերյանական մեղեդիներ: Ահա աշնան բնորոշ գծերը: Ոսկեգույնը պարուրում է քաղաքը և ստիպում մեզ ևս մեկ անգամ ժպտալ և հաջողություն մաղթել ջերմ արեգակին: Եղանակը դուրս է կանչում չորս պատերի արանքից և թողնում քեզ զգալ աշնան հաճելի բույրը: Ներկայացնում ենք փոքրիկ աշնանային ֆոտոշարք ...


пятница, 25 июля 2014 г.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Այն բաղկացած է երկու մեծ սրահներից` սպորտային և համերգային:


Համալիրը պաշտոնական 2 բացում ունեցավ: Նախ, 1983 թ.-ին տեղի ունեցավ սպորտային հատվածի բացումը: Բացման ժամանակ ամբողջ քաղաքը ցնծում էր: Իրականացել էր Երևանցիների երազանքը` ունենալ լավագույն համալիրը ԽՍՀՄ-ում: Ուրախությունը ոչ միայն բուն երազանքի հետ էր կապված: Վերջապես միասնական ուժերով կառուցվեց մի հսկա շենք, որը կարծես հայի միասնականության դրսևորումն էր:

пятница, 11 июля 2014 г.

Մայր Հայաստան հուշահամալիր


Մայր Հայաստանը հուշարձան-համալիր է, որը կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի: Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 


Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրությամբ պղնձե կոփածո արձանը: 1951թ. հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի: 1962թ. Իոսիֆ Ստալինի արձանը հանվեց: 1967թ. տեղադրվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո << Մայր Հայաստան >> արձանը: