среда, 31 июля 2013 г.

Շինություններ

 Չնայած, որ քաղաքի կառուցապատումը շատ խայտաբղետ է, այնուամենայնիվ գրեթե բոլոր շինություններում կգտնեք հայկական զարդանախշեր և հայկական հոգի: Հնի կողքին կարողանում ենք համադրել նորը: Դարեր են անցնում, սակայն հայ ճարտարապետությունը չի կորցնում իր դիմագիծը: Ներկայացնում եմ ֆոտոշարք՝ նվիրված Երևանյան շենքերին և շինություններին:


Հեռուստաաշտարակ

Ազգային ժողով

вторник, 30 июля 2013 г.

Արձաններ

Ամեն մի քաղաք յուրահատուկ է իր արվեստով և մշակույթով: Քաղաքի համար շատ կարևոր դեր են խաղում արձանները: Նրանք ամբողջացում և գեղեցկացնում են քաղաքի տեսքը: Արձան կերտող ցանկացած վարպետ փորձել է առավել իրական և ճիշտ ներկայացնել այն կերպարը, որը կերտում է: Ներկայացնում եմ ֆոտոշարք, որը կտեղեկացնի Երևանում տեղադրված հայտնի և անհայտ արձանների մասին:


Ալեքսանդր Թամանյան (Կասկադի մոտակայքում)
հեղինակ՝ Արտաշես Հովսեփյան  
ճարտարապետ՝ Սպարտակ Պետրոսյան

Տղամարդիկ (Մ. Սարյանի պուրակ )
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան

суббота, 27 июля 2013 г.

Համայնապատկերներ

Ամեն քաղաք յուրօրինակ է իր հատակագծով, շենքերով, փողոցներով և այլն: Նայելով քաղաքին հեռվից դու կարող ես քեզ համար բացահայտել նոր վայրեր: Տեսնել հնի ու նորի հակադրությունը: Քեզ համար առանձնացնել այն վայրերը, որոնք առավել հոգեհարազատ են քեզ համար:
Ներկայացնում եմ ֆոտոշարք՝ նվիրված մեր սիրելի Երևանին:



вторник, 23 июля 2013 г.

Նկարազարդ կամարանցումներ

Երևանում մի գեղեցիկ խորհրդանիշ են դարձել նկարազարդ կամարանցումները: Զարդարված կամարանցումները ստեղծում են մի հաճելի մթնոլորտ: Բացի դրանից վերանում են աղբակույտերը, քանի որ ցանկացած անցորդ, տեսնելով այդ գեղեցիկ պատկերները, ցանկանում է Երևանը տեսնել էլ ավելի մաքուր և գեղեցիկ: Ձեզ եմ ներկայացնում մի ֆոտոշարք, որը նվիրված է Երևանյան կամարանցումներին:



понедельник, 22 июля 2013 г.

Երևանի մետրոպոլիտեն

Նյութի աղբյուր՝  www.yerevan.am



Երևանի մետրոպոլիտենը բացվել է 1981 թվականին:Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի: 

Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թիֆլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների:

Մետրոպոլիտենը բացվեց 1981թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը: Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.: Նրա երկարությունը կազմում է շուրջ 12 կիլոմետր: Մետրոպոլիտենը կազմված է գործող 10 կայարաններից: