пятница, 11 июля 2014 г.

Մայր Հայաստան հուշահամալիր


Մայր Հայաստանը հուշարձան-համալիր է, որը կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի: Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 


Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրությամբ պղնձե կոփածո արձանը: 1951թ. հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի: 1962թ. Իոսիֆ Ստալինի արձանը հանվեց: 1967թ. տեղադրվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո << Մայր Հայաստան >> արձանը:



Մոնումենտը կառուցված է սև տուֆով: Ընդհանուր բարձրությունը կազմում է 52 մետր: Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ինչը ավելի հոգեհարազատ է դարձնում այս կառույցը հայ մարդու համար: 


1970թ. բացվել է Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմում 1941-1945թթ. թանգարանը: 1995թ. այն վերանվանվել է Մայր Հայաստան Զինվորական Թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության տակ: Այն բաժանված է 2 թեմատիկ հարկերի: Առաջին հարկում ներկայացված են Առաջին աշխարհամարտին վերաբերող նյութեր: Երկրորդ հարկում էլ ներկայացված են Արցախյան ազատամարտին վերաբերող ցուցանմուշներ:


Մայր Հայաստանի բակում գործում է մշտական բացօթյա ցուցադրություն, որտեղ ներկայացված են մարտական մեքենաներ:



















Комментариев нет:

Отправить комментарий