пятница, 9 мая 2014 г.

Հանրապետության հրապարակ


Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցն է, շքերթների և ժողովրդական հավաքույթների անկացման վայրն է, նաև տրանսպորտային կարևոր հանգույց: 


Ստեղծվել է ըստ Ալեքսանդր Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագծի:Կառուցապատվել է 1926-1958թթ.: 



1940-1990թթ. կոչվել է Լենինի հրապարակ: Այստեղ տեղադրված էր Լենինի արձանը, որը ապամոնտաժվեց 1990 թվականին, իսկ պատվանդանը 1996 թվականին:


Հրապարակում գտվում են 5 վարչական կառույցներ: Բոլոր շենքերը կառուցված և երեսպատված են սպիտակ և վարդագույն երանգների ֆելզիտային տուֆով:


Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման:





Комментариев нет:

Отправить комментарий