суббота, 24 мая 2014 г.

Մոսկովյան պուրակ


Մոսկովյան պուրակը գտնվում է Կենտրոն համայնքում: Այն սկիզբ է առնում Կորյունի փողոցից և ձգվելով Գևորգ Քոչարի փողոցի երկայնքով, ավարտվում է Երևանցիների շատ սիրելի Առագաստ սրճարանի մոտ:


Այս պուրակը ծնվել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի փոխգործակցության արդյունքում:



Այժմ Մոսկովյան պուրակը դարձել է Երևանի կենտրոնաբնակների սիրելի վայրերից մեկը: Այստեղ են անցկացվում մի շարք միջոցառումներ:


Այս պուրակը մի փոքր տարբերվում է կենտրոնի այլ պուրակներից: Այն կարծես ծառաշատ արահետ լինի: Պուրակի հարևանությամբ է գտնվում նաև Երևանի Դրամատիկական Թատրոնը:


Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ` Մոսկովյան պուրակի մուտքի մոտ (Կորյունի փող.) տեղադրվեց աշխարհի 19 այբուբենների տառերից հավաքված, խորհրդանշական << Ամրագրիր քո ապագան >> մետաղից կառուցված քանդակը: Այն խորհրդանշում է դեպի ապագան քայլող մարդուն:


Պուրակի ներքևի հատվածում էլ հանգրվանել է մի գեղեցիկ բրոնզաձույլ քանդակ:
Քանդակագործ` Դավիթ Մինասյան






Комментариев нет:

Отправить комментарий