среда, 23 апреля 2014 г.

Վարդավառի (Թոխմախի) լիճ


Թոխմախան գյոլ կամ Թոխմախ լիճ կոչվող արհեստական ջրամբարը 
կառուցվել է մ.թ.ա. VIIIդ.։ Թոխմախան լճի մակերեսը կազմում է 8 հա։ Խորհրդային 
տարիներին այն կոչվել է «Կոմերիտմիության», իսկ 2000 թվականից՝ 
«Վարդավառի»


1578թ. Երևանի «Թոքմաք» կամ «Թոխմախ» մականունով Մահմադ կամ 
Մահմմադ խանն այն վերանորոգել է և անվանադիր դարձել լճակին։ Ավանդության 
համաձայն՝ լսելով գեղեցկուհի Աբու-Հայաթի ինքնասպանության լուրը` նրա 
փեսացու Թոքմաք խանն իրեն նետել է այս լիճը ու խեղդվել, որից հետո լիճը կոչվել է 
Թոխմախան գյոլ։



Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով: Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար:


1975-1985 թթ. լճի հատակը և եզրերը բետոնապատվել են: Ստեղծվել է գեղեցիկ այգի: Այդ ժամանակվանից ի  վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով:











Комментариев нет:

Отправить комментарий