1959թ.-ի ապրիլի 30-ին բացվեց Շենգավիթ համայնքի կենտրոնական հրապարակը, որը մինչև 1991թ. կոչվել է Սուրեն Սպանդարյանի անունով: 1990 թվականին այստեղ կանգնեցվել է Սուրեն Սպանդարյանի արձանը: 1991 թվականից այս հրապարակը և մետրոպոլիտենի կայարանը վերանվանվեցին Գարեգին Նժդեհի անվամբ:
Արձանը. Հասարակական-քաղաքական գործիչ, գրաքննադատ, լրագրող Սուրեն Սպանդարյանի արձանը տեղադրվել է 1990 թվականին:
Քանդակագործ` Թոմ Գևորգյան
Ճարտարապետներ` Լևոն Գևորգյան, Գագիկ Հարությունյան, Վիտալի Գևորգյան
Քանդակի բարձրությունը` 6,5 մետր է: Այն կառուցված է բրոնզից և բազալտից:
Հրապարակի ներքևի հատվածում է տեղակայված Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի հրապարակ կայարանը:
Комментариев нет:
Отправить комментарий