Թոխմախան գյոլ կամ Թոխմախ լիճ կոչվող արհեստական ջրամբարը
կառուցվել է մ.թ.ա. VIIIդ.։ Թոխմախան լճի մակերեսը կազմում է 8 հա։ Խորհրդային
տարիներին այն կոչվել է «Կոմերիտմիության», իսկ 2000 թվականից՝
«Վարդավառի»
1578թ. Երևանի «Թոքմաք» կամ «Թոխմախ» մականունով Մահմադ կամ
Մահմմադ խանն այն վերանորոգել է և անվանադիր դարձել լճակին։ Ավանդության
համաձայն՝ լսելով գեղեցկուհի Աբու-Հայաթի ինքնասպանության լուրը` նրա
փեսացու Թոքմաք խանն իրեն նետել է այս լիճը ու խեղդվել, որից հետո լիճը կոչվել է
Թոխմախան գյոլ։
Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով: Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար:
1975-1985 թթ. լճի հատակը և եզրերը բետոնապատվել են: Ստեղծվել է գեղեցիկ այգի: Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով:
Комментариев нет:
Отправить комментарий