Նյութի աղբյուր՝ www.yerevan.am
Երևանի մետրոպոլիտենը բացվել է 1981 թվականին:Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի:
Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թիֆլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների:
Մետրոպոլիտենը բացվեց 1981թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը: Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.: Նրա երկարությունը կազմում է շուրջ 12 կիլոմետր: Մետրոպոլիտենը կազմված է գործող 10 կայարաններից:
Կայարանների կառամատույցներն ունեն մոտ 100 մ երկարություն, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել մինչև հինգ վագոնից կազմված գնացքներ։ Ներկայումս օգտագործվում է 81-717 տիպի երկու վագոններով 13 գնացք (12-ը հիմնական ուղու վրա և մեկը` Չարբախ-Շենգավիթ գծի վրա)։
Գնացքների երթևեկության հաճախականությունը բանուկ ժամերին մոտ հինգ րոպեն մեկ է, իսկ այլ ժամերի` մինչև 15 րոպեն մեկ, գնացքների շարժման միջին արագությունն է 35 կմ/ժ:
Տոմսի գինը 2011թ հուլիսի 1-ից 100 դրամ է (մինչ այդ եղել է 50 դրամ):
Комментариев нет:
Отправить комментарий