Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Այն բաղկացած է երկու մեծ սրահներից` սպորտային և համերգային:
Համալիրը պաշտոնական 2 բացում ունեցավ: Նախ, 1983 թ.-ին տեղի ունեցավ սպորտային հատվածի բացումը: Բացման ժամանակ ամբողջ քաղաքը ցնծում էր: Իրականացել էր Երևանցիների երազանքը` ունենալ լավագույն համալիրը ԽՍՀՄ-ում: Ուրախությունը ոչ միայն բուն երազանքի հետ էր կապված: Վերջապես միասնական ուժերով կառուցվեց մի հսկա շենք, որը կարծես հայի միասնականության դրսևորումն էր: